Բարի գալուստ  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պաշտոնական կայք : 

Մեր կայքը նվիրված է լեռներին, բայց ոչ միայն նրանց :

Մենք ոչ միայն նրանք ենք, ում թիկունքում տասնյակ տարիներ և բազմաթիվ վերելքներ են, այլ նաև նրանք, ովքեր այժմ իրենց առաջին քայլերն են կատարում լեռներում: Մենք բոլորս ունենք երազանքներ և մեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Բայց կա մի բան, որը միավորում է մեզ բոլորիս` դա սերն է դեպի լեռներն ու  հիշողություններն այն մարդկանց մասին, ովքեր նվիրել են լեռներին ամենաթանկը` իրենց կյանքը: Թե ինչն է ստիպում մեզ մեկնել լեռներ, այդքան էլ կարևոր չէ: Մենք ձգտում ենք դեպի լեռները, քանի որ նրանք կան: Լեռները չունեն  անցյալ ու ապագա, նրանք հավերժ են:

Այս կայքն այն ընդհանուր կապն է, որտեղ իրենց ուրույն տեղն ունեն բոլորը: Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր երազում են փորձել իրենք իրենց, գտնել ընկերներ ամբողջ կյանքի համար, վայելել ռիսկի սրությունն ու հաղթանակի բերկրանքը, ձուլվել բնության հետ:
          
 Միացեք մեզ :